Անկարայում արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից. կան բազմաթիվ վիրավորներ (լուսանկարներ)
Դեկտեմբերի 13-ի առավոտյան Անկարայից դեպի Կոնիա ուղևորվող արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, թուրքական լրատվամիջոցներին հղումով, ըստ նախնական տվյալների՝ գնացքը բախվել է ուղանցին, ինչի հետևանքով երկու վագոն կողաշրջվել է:
Աղբյուրը հաղորդում է միջադեպի հետևանքով բազմաթիվ տուժածների մասին, սակայն նրանց ստույգ թիվը հայտնի չէ:
Այժմ դեպքի վայր են ժամանել շտապօգնությունն ու փրկարարները:













