«Հայաստան Համահայկական հիմնադրամի» մարաթոնին հանգանակության չափը փոխվել է՝ 11 109 631 դոլարից հասել է 14 115 940 դոլարի․ Հայկակ Արշամյան (տեսանյութ)
«Հայաստան Համահայկական հիմնադրամի» մարաթոնին հավաքված և նախապես ներկայացված հանգանակության չափը փոխվել է՝ 11 109 631 դոլարից հասել է 14 115 940 դոլար: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:
«Հեռուսամարաթանից հետո գումարը աճել է: Ի տարբերություն նախորդ տարվա, երբ 12 միլիոն դոլարի մասին էր խոսվում, իրականում մուտք էր եղել 7 միլիոն դոլարի չափով»,- ասաց նա:
Հայկական Արշամյանի խոսքով՝ հոկտեմբեր ամսին ճանապարհորդել է Կանադա, Տորոնտո, բազմաթիվ մարդկանց, կազմակերպությունների հետ է հանդիպել: «Հիմնադրամի նկատմամբ խորը հիասթոփություն կար, բայց փորձել ենք այդ վստահությունը վերականգնել»,- ասաց նա:
Նա նաև ներկայացրեց՝ «Հայաստան համահայկական հիմնադրամը» UNICEF-ի հետ համատեղ դրամահավաք է իրականացրել 2 օր առաջ, և դրա արդյունքում 245 հազար դոլար է հավաքվել, սակայն թե որ չափն է լինելու հիմնադրամին, և որ չափն է հիմնադրամի խողովակներով գնալու, դեռևս բանակցություններ են ընթանում: «Այդ դրամահավաքը կազմակերպված է եղել Երկրաշարժի 30-ամյա տարելիցին: Հիմնական մասը գնալու է Գյումրի և Սպիտակ»,- ասաց նա
Հայկական Արշամյանը նաև մատնանշեց, որ հիմնադրամը մեծ աջակցություն է ստացել, թե Հոգաբարձուների խորհրդ նախագահից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
«Եթե համեմատություններ եք ուզում անել նախորդ տարվա հետ, ապա ես շատ եմ կարևորում մասնակցայնությունը: Եթե 2017 թվականի ամբողջ ընթացքում մենք ունեցել ենք շուրջ 3240 նվիրատվություն, ապա հեռուստամարաթնի ընթացքում և դրանից հետո՝ 3640 նվիրատու ենք ունեցել: Համեմատության համար նաև նշեմ, որ SMS հաղորդագրությունների աճ է այս տարի գնացվել: Դրանք շատ պասիվ են եղել անցած տարի, շուրջ 305, այս տարի հեռուստամարաթոնի օրը մենք ունեցել ենք 1465, որոք 1000-ական գումարներ էին փոխանցում»,- ասաց նա՝ հավելելով, որ նաև առցանց նվիրատվությունների թիվն է ավելացել․անցած տարի ընդամենը 27 հազար դրամ էր, այս տարի՝ 5 միլիոն 772 հազար:
Նա նաև ներկայացրեց տվյալներ, թե որ երկրներից՝ ինչ կարգի նվիրատվություններ են եղել: Նշեց, որ Հայաստանից ունեցել են 910, 653 դոլարի նվիրատվություն, Արցախից՝ 700,000 դոլար, ԱՄՆ-ից՝ 5 միլիոն 500 հազար, Ֆրանսիայից, Հունաստանից, Շվեյցարիայից՝ 1 510 հազար, Բրազիլիայից՝ 50 հազար: Այս տարի Իրանի՝ 1 միլիոն 505 հազար դոլար նվիրատվություն է եղել:
Հայկակ Արշամյանը պատմեց, որ Միացյալ Նահանգներից մի կին` Սրբուհի Սարգսյանը, նվիրաբերել է 1 միլիոն դոլար նրա հետ զրուցելուց հետո, նախորդ տարիներին նրան համոզում էին, որ գումար տար, սակայն նա դա չէր անում:«Այդ գումարով ընտանեկան բռնության դեմ ծրագիր ենք իրականացնելու ՀՀ-ում: Կենտրոն ենք ստեղծելու, որպեսզի որքան հնարավոր է ՀՀ-ում դրա ցուցանիշները նվազեցնենք»:
Ռուսաստանից Սամվել Կարապետյանն է մեծ գումար նվիրաբերել՝ 2․8 միլիոն դոլար որոշեց նվիրաբերել, հիմնականում Արցախին է նվիրաբերվելու:










