Brexit-ի կողմնակիցները կարճ ժամանակով արգելափակել են Վեստմինստերյան կամուրջի երթևեկությունը

21:12 • 14.12.18

Լոնդոնում Brexit-ի իրականացումը պահանջող ցուցարարներն ուրբաթ կարճ ժամանակով փակել էին խորհրդարանի մոտ գտնվող Վեստմինստերյան կամուրջը, որը կրկին բացվել է երթևեկության համար:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքային ոստիկանության մամուլի հաղորդագրությունը, կամուրջի երթևեկությունը կարճ ժամանակով արգելափակվել էր մի խումբ մարդկանց կողմից, սակայն նրան ստիպել են հեռանալ երթևեկելի հատվածից:

Նշվում է, որ միջադեպեր չեն գրանցվել, և ձերբակալություններ տեղի չեն ունեցել:

Ավելի վաղ The Sun պարբերականը տեսանյութ էր հրապարակել, որում պատկերվում էր, թե ինչպես են դեղին անթև բաճկոններ կրող շուրջ երկու տասնյակ մարդիկ խոչընդոտում երթևեկությանը՝ բացականչելով «Brexit այժմ»:

Տեսանյութը՝ այստեղ: