Հռոմում զբոսաշրջիկը փորձել է Կոլիզեումից մի կտոր գողանալ

05:51 • 14.12.18

Իտալիայում հնդիկ զբոսաշրջիկը հռոմեական Կոլիզեումից մի կտոր է կոտրել, սակայն ոստիկանները ժամանակին են նկատել նրան և թույլ չեն տվել էլ ավելի վնասել պատմական շինությունը:

Ինչպես հաղորդում է Euromag-ը, զբոսաշրջիկը պատրաստվում էր «Հռոմից մի կտոր» տանել տուն, սակայն փոխարենը այժմ ստիպված է բավական մեծ տուգանք վճարել:

Պարբերականն ընդգծում է, որ վանդալիզմի պատճառով Հռոմում տարեկան մի քանի տասնյակ տեսարժան վայր է տուժում: