Բուդապեշտում ցուցարարների ու իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել, կիրառվել է արցունքաբեր գազ (լուսանկարներ)

12:08 • 14.12.18

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում քաղաքացիները նախօրեին փողոց են դուրս եկել՝ բողոքելու երկրի աշխատանքային օրենսգրքում մտցված փոփոխությունների դեմ, որոնք հունգարացիներն անվանել են «ստրկատիրական օրենք», հաղորդում է Daily News Hungary-ն:

Որոշ ցուցարարներ բռնություն են կիրառել և շշեր ու այլ իրեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանությունից հայտնել են, որ բախումների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել ոստիկանության երկու սպա, իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել:

Հայտնի է, որ ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց, այնուհետև հասել դատախազություն՝ վանկարկելով՝ մենք պահանջում ենք ազատ դատարաններ: 

Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցները վերադարձել են խորհրդարանի մոտ, որին հարակից հրապարակը գրեթե ամբողջովին լեփ-լեցուն է եղել ցուցարարներով: Ակտիվիստներն իրենց ձեռքում պահել են Հունգարիայի ու Եվրամիության դրոշները:

Նշենք, որ Բուդապեշտում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել նաև դեկտեմբերի 12-ին:

Demonstrators, police clash near the Hungarian Parliament - PHOTOS