Լուկաշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա Բելառուսի ընդգրկումը Ռուսաստանի կազմում

22:58 • 14.12.18

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետական ինքնիշխանությունը սուրբ է, և ինքը թույլ չի տա դրա կորուստը:

«Ես այդ սպառնալիքը միշտ զգում եմ մեկ մի կողմից, մեկ՝ մյուս, հենց դրա համար էլ ես նախագահ եմ: Դա նախագահի աշխատանքի գլխավոր խնդիրն է՝ ապահովել երկրի ինքնիշխանությունը», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Բելառուսի ղեկավարը Մինսկում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ այժմ աշխարհում չկան «բացարձակապես անկախ պետություններ», սակայն կան ինքնիշխաններ:

«Եթե մեզ ցանկանում են, ինչպես ձեր Ժիրինովսկին է ասել, մասնատել մարզերի և ընդգրկել Ռուսաստանի կազմում, դա երբեք չի լինի: Եվ եթե նման չափանիշներով է Ռուսաստանի ղեկավարությունը խորհում, դա ի վնաս Ռուսաստանի է», - հավելել է Լուկաշենկոն:

Լրագրողների հետ հանդիպմանը վերջինս անդրադարձել է ՌԴ  հարկային մանևրին նավթային ոլորտում (փոխհատուցում հարկային գործողությունների համար Ռուսաստանում): Նրա խոսքով՝ դա սպառնում է Բելառուսի անկախությանը: