Մալիում զինյալների արձակման հետևանքով ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել
Մալիի արևելքում զինյալների հարձակման հետևանքով ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել: Ինչպես գրում է MaliJet պորտալը, ենթադրվում է, որ հարձակումներն իրականացրել են ջիհադիստ զինյալները:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի են ունեցել դեկտեմբերի լույս 12-ի գիշերը՝ Գաո մարզի Մենակա քաղաքի շրջանում գտնվող երկու բնակավայրում: «Ազավադի ազատագրման ազգային շարժում» կազմակերպության հայտարարության համաձայն՝ մոտոցիկլետներով մի խումբ զինյալներ նախ հրկիզել են մարդկանց տները, այնուհետև կրակ բացել նրանց ուղղությամբ:
Հարձակումների հետևանքով զոհվել է 42 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 8 տարեկանից փոքր երկու երեխա:










