Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ձյան տեղումների պատճառով

01:57 • 14.12.18

Մոսկվայի օդանավակայաններում 30 չվերթ հետաձգվել է, ևս 14-ը՝ չեղարկվել: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, չվերթների հետաձգման ու չեղարկման պատճառը ձյան առատ տեղումներն են ՌԴ մայրաքաղաքում:

Ձյան տեղումներն սկսվել են հինգշաբթի ցերեկը: Մայրաքաղաքային օդերևութաբանական կենտրոնի գլխավոր մասնագետը մասնավորեցրել է, որ ձյան տեսքով տեղումները քաղաքում չեն դադարի ամբողջ օրը և կշարունակվեն ուրբաթ:

Яндекс.Расписание ծառայության տվյալներով՝ «Վնուկովոյում» 5 չվերթ է հետաձգվել, 2-ը՝ չեղարկվել, «Դոմոդեդովոյում» 13 չվերթ հետաձգվել է, 12-ը՝ չեղարկվել, իսկ «Շերեմետևոյում» 14 չվերթ հետաձգվել է: