ԱՄՆ-ում ճանապարհին ցփնված թղթադրամներն ավտովթարների ու խցանման պատճառ են դարձել (լուսանկար, տեսանյութ)

14:00 • 14.12.18

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում թղթադրամներ տեղափոխող մեքենայից դուրս թափված դոլարները մի քանի վթարի ու լուրջ խցանման պատճառ են դարձել: Այս մասին ասվում է Արևելյան Ռութերգորդ շրջանի ոստիկանական վարչության Twitter-ի միկրոբլոգում:

Վթարների և խցանման պատճառ է դարձել այն, որ շատ վարորդներ իրենց մեքենաները կանգնեցրել են անմիջապես ճանապարհի մեջտեղում ու շտապել հավաքել ասֆալտին հայտնված թղթադրամները:

Դեպքից հետո մի քանի մարդ զանգահարել է ոստիկանություն՝ ճանապարհին ընկած գումարը վերադարձնելու համար: Իրավապահները կոչ են արել միջադեպի այլ մասնակիցներին ևս վերադարձնել հավաքած գումարը:

Ավտոճանապարհին հայտնված գումարի ստույգ չափը հայտնի չէ:





Картинки по запросу В США произошел ряд ДТП из-за денег, выпавших на трассу