ԱՄՆ-ում դեռահասն ինքնասպանություն է գործել իր հետ դպրոց տարած զենքով
ԱՄՆ Ինդիանա Նահանի Ռիչմոնդ քաղաքում դեռահասն ինքնասպանություն է գործել իր հետ դպրոց տարած զենքով: Ինչպես գրում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանությանը, դեկտեմբերի 13-ի առավոտյան միջնակարգ դպրոցի աշխակերտը գնացել է դպրոց՝ իր հետ տանելով զենք, որից հետո ինքնասպանություն է գործել:
Ոստիկանության տվյալներով՝ Դևիդ Վ. Դենիսի անվան միջնակարգ դպրոցում սովորում է 5-8-րդ դասարանի 560 աշխակերտ, սակայն միջադեպի հետևանքով այլ տուժածներ, բարեբախտաբար, չկան:
Բոլոր աշակերտները տարհանվել են: Դեռահասի նման քայլի դրդապատճառները հայտնի չեն:










