ԵՄ գագաթնաժողովին Ժան-Կլոդ Յունկերն անսպասելի խառնել է գործընկերուհիներից մեկի մազերը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը չի դադարում իր վաքագծով զարմացնել աշխարհին, գրում է The Sun-ը:
Այս անգամ նրա արարքներն իսկական սեքսիստական սկանդալի են վերածվել: Բրյուսելում Եվրամիության կենտրոնական շտաբ մուտք գործելու ժամանակ նա բարևել, համբուրել է աշխատակիցներից մեկին և ձեռքով անսպասելի խառնել նրա մազերը: Դրանից անմիջապես հետո Յունկերը մոտեցել է մեկ այլ գործընկերուհու, ում հետ կրկին համբուրվել է:
Ներկաներին զարմացրել է նաև լյուքսեմբուրգցի քաղաքական գործչի վարքագիծը Եվրամիության գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելու համար հրավիրված մամլո ասուլիսին: Նա ամբիոնի վրա է դրեց փաստաթղթերի փաթեթը, այնուհետև նրանց մի մասն առանձնացրել է, մյուս մասը նետել է գետնին:
Ավելի վաղ, Եվրահանձնաժողովի նախագահը նմանակել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտնի պարը, որը նա կատարել էր Պահպողանողական կուսակցության համագումարում:










