Թուրքիայում փրկել են դիտահորն ընկած կովին (լուսանկարներ, տեսանյութ)

18:56 • 15.12.18

Ադանա քաղաքում կովը ընկել է դիտահորի մեջ, գրում է Daily Maily-ը:

Կենդանուն հայտնաբերել է շունը, որը շարունակ հաչել է, մինչև մարդիկ դեպքի վայր են եկել:

Փրկակար ծառայությունը ստիպած է եղել փորել դիտահորի մուտքը, քանի որ կովը հայտնվել էր չափազանց նեղ անցքում: Շունը կանգնել է փրկարարների կողքին և, պոչը շարժելով, մինչև վերջ հետևել նրանց աշխատանքին:

Փրկարարներին հաջողվել է 100 կիլոգրամանոց կովին անվնաս դուրս բերել հորից: Թե ինչպես է կենդանին հայտնվել այնտեղ՝ հայտնի չէ: