Աղջնակը, որի մոտ 6 օրականում Էբոլա էր ախտորոշվել, փրկվել է

02:15 • 15.12.18

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության առողջապահության ոլորտի ներկայացուցիչները հայտնել են, որ փոքրիկ աղջիկը, որի մոտ 6 օրականում Էբոլա վարակ էր հայտնաբերվել, բուժվել է:

Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, փոքրիկի մայրը վարակվել էր Էբոլայով և մահացել ծննդաբերության ժամանակ: Նորածնի մոտ ախտանշաններն ի հայտ են եկել լույս աշխարհ գալուց օրեր անց: Նրա կյանքը փրկել և առողջությունը վերականգնել հնարավոր է դարձել 5 շավաթ տևած շուրջօրյա խնամքի շնորհիվ:

Փոքրիկի հայրն ու հորաքույրը նրան տուն են տարել երկու օր առաջ:

Էբոլան մահացու վարակիչ հիվանդություն է, որի ախտանշանները դրսևորվում են բարձր ջերմությամբ, փսխումով, փորլուծությամբ և ներքին կամ արտաքին արյունահոսությամբ: Հիվանդների կեսն են միայն բուժվում: