Էկվադորում ավտոբուսը մխրճվել է կայանված ավտոմեքենաների մեջ. կան զոհեր
Էկվադորում ավտոբուսի վթարի հետևանքով հինգ մարդ մահացել է, ավելի քան 30-ը՝ վիրավորվել է: Այդ մասին հաղորդում է El Comercio թերթը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Կիտոյի հարավ-արևելյան մասում: Ավտոբուսը մխրճվել է կայանված ավտոմեքենաների մեջ և շրջվել: Հինգ հոգի տեղում մահացել են, 38 վիրավոր հոսպիտալացվել են:
Էկվադորի իշխանությունները սկսել են ուսումնասիրել միջադեպի պատճառները: Նախնական վարկածով՝ չեն աշխատել ավտոբուսի արգելակները:










