Հնդկաստանում ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով ընդհատել է թռիչքն ու օդանավակայան վերադարձել

13:03 • 15.12.18

Հնդկական IndiGO ավիաընկերության ինքնաթիռը ռումբի մասին ահազանգից հետո ընդհատել է թռիչքը և շտապ օդանավակայան վերադարձել,  հաղորդում է NDTV-ն:

Հայտնի է, որ ինքնաթիռը Նյու Դելիով Մումբայից Լակհաու էր մեկնում:

Անձնակազմը ստիպված է եղել ինքնաթիռը վերադարձնել օդանավակայան, որտեղ այն հեռահար կայանում պայթուցիկ սարքերի առկայության ստուգում է անցել:

Արտակարգ ծառայությունների աշխատակիցները ինքնաթիռում ռումբ չեն հայտնաբերել:

Հայտնի է, որ պայթուցիկի մասին հաղորդել էր ուղևորներից մեկը: Նա նաև մի քանի մարդկանց լուսանկարներ է ցույց տվել՝ պնդելով, որ նրանք ազգի համար «սպառնալիք» են ներկայացնում: