Խաղաղության նոբելյան մրցանակակիրը պատմել է՝ ինչպես է ծախսելու ստացած 1 մլն դոլարը
Այս տարվա Խաղաղության նոբելյան մրցանակակիր Նադիա Մուրադը, որն ազգությամբ եզդի է ու մոտ յոթ հազար այլ կանանց հետ որպես սեքս ստրուկ է պահվել իսլամիստ ահաբեկիչների կողմից, հայտարարել է՝ ինչպես է ծախսելու Նոբելյան հանձնաժողովից ստացած գումարը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Մուրադը մանրամասնել է, որ ստացած գումարով Իրաքում հիվանդանոց կկառուցի այն կանանց համար, որոնք սեռական բռնության են ենթարկվել:
Նա նշել է, որ հիվանդանոցը կառուցելու է հայրենի Սինջար քաղաքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Նադիա Մուրադին շնորհվել է մեկ միլիոն դոլար:










