Նուբարաշենի խճուղում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կա վիրավոր. shamshyan.com

03:24 • 16.12.18

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ Նուբարաշենի աղբանոցի դիմաց բախվել են Volkswagen Passat 35 VN 201 համարանիշի, ԿԱՄԱԶ մակնիշի 07 ՏՕ 256 համարանիշի և առանց համարանիշի ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում: