ԱՄՆ-ի ավիահարվածների ժամանակ ԻՊ-ի ավելի քան 16 գրոհային է սպանվել
ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերի իրականացրած ավիահարվածի ժամանակ Սիրիական Հաջին քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 16 գրոհային է սպանվել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով կոալիցիայի մամուլի ծառայությանը, գրոհայինները թաքնվում էին մզկիթում:
Ինչպես նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, ԻՊ-ի գրոհայինները շարունակում են հարձակումների համար օգտագործել այն կառույցները, որոնք պետք է պաշտպանված լինեն: Նշվում է, որ հարվածի պահին մզկիթում եղել է ավելի քան 16 զինյալ, որոնք մզկիթն օգտագործում էին հարձակումների ծրագրման ու ղեկավարման համար:
Խաղաղ բնակիչների շրջանում զոհերի կամ տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվել:










