Մերձմոսկվայում արտադրամասի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի. փլատակների տակ շարունակում են մարդիկ մնալ (լուսանկարներ, տեսանյութ)

12:50 • 17.12.18

Մոսկվայի մարզի Դերժինսկի քաղաքում երկաթբետոնային իրերի արտադրամասի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, մինչդեռ փլատակների տակ ենթադրաբար 4-8 մարդ կա:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, փլուզված տարածքի մակերեսը 170 ք/մ է: Սկզբում նշվում էր, որ տանիքը փլուզվել է՝ չդիմանալով ձայն շերտի ծանրությանը: Սակայն ավելի ուշ հաղորդվել է, որ պատճառը եղել է  վերանորոգման աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտումը:

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածները ծանր վիճակում են: Նրանց հարկավոր է շտապ դուրս բերել փլատակներից ու հոսպիտալացնել:

Նշվում է նաև, որ դեպքի վայրում գազի արտահոսք է տեղի ունեցել:

Այժմ այնտեղ աշխատում է 19 փրկարար և յոթ միավոր տեխնիկա:

 

Картинки по запросу Обрушение здания в Дзержинском. Под завалами

Картинки по запросу Обрушение здания в Дзержинском. Под завалами

Картинки по запросу Обрушение здания в Дзержинском. Под завалами