«Ավրորա» հայկական մարդասիրական մրցանակն ընդգրկվել է աշխարհի ամենանշանակալի մրցանակաբաշխությունների ցանկում
Tatler ամսագրի հոնկոնգյան տարբերակը կազմել է մարդասիրական, սոցիալական և կրթական ոլորտներում ողջ աշխարհում շնորհվող ամենանշանակալի մրցանակների տասնյակը:
Առաջատար մրցանակների ցանկում տեղ է գտել նաև բարերար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Ավրորա» ամենամյա մարդասիրական մրցանակը:
««Ավրորա» մրցանակը շնորհվում է 2016 թվականից՝ որպես երախտագիտության նշան Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին ցուցաբերած օգնության համար: «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին 100 000 ԱՄՆ դոլար է շնորհվում, ինչը հնարավորություն է տալիս նրանց շարունակել իրենց մարդասիրական գործունեությունը», - ասվում է Hong Kong Tatler-ի հոդվածում:
Ամենանշանակալի մրցանակաբաշխությունների տասնյակում ընդգրկվել են նաև ԱՄՆ-ում շնորհվող Breakthrough Prize մրցանակը գիտության ոլորտում, շվեդական The New Shape Prize-ը, հոնկոնգյան The One մրցանակը, նորվեգական Kavli Prize գիտական մրցանակը և այլ պարգևատրումներ:










