Ինդոնեզիայի խորհրդարանը պահանջել է Lion Air ավիաընկերությունից չեղարկել նոր Boeing-ի գնման գործարքը

06:59 • 17.12.18

Ինդոնեզիայի խորհրդարանը պահանջել է տեղական «Lion Air» ավիաընկերության ղեկավարությունից հրաժարվել «Boeing 737 Max» մակնիշի ինքնաթիռների գնման գործարքից: Այդ մասին հաղորդում է «Detik» լրատվական գործակալությունը:

«Մենք ակնկալում ենք, որ ընկերությունը կչեղարկի պայմանագիրը` հանուն թռիչքի անվտանգության», - գործակալությունը մեջբերել է Ինդոնեզիայի իշխող Դեմոկրատական կուսակցության անդամ Ալեքս Լուկմանի խոսքը:

Նա նշել է, որ այդ ինքնաթիռներն ապահով չեն՝ հիշեցնելով այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցած ավիավթարը, որի հետևանքով զոհվեց 189 մարդ: Պատգամավորը նաև կոչ է արել տրանսպորտային անվտանգության ազգային հանձնաժողովին հնարավորինս արագ ավարտել ինքնաթիռի վթարի պատճառների ուսումնասիրությունը և տեղեկացնել այդ մասին հանրությանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին «Lion Air» ավիաընկերության «Boeing 737 Max» ինքնաթիռը, որն իրականացնում էր Ջակարտա-Պանկալպինանգ չվերթը, կոծանվել էր օդ բարձրանալուց  13 րոպե անց: