Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում հայտնաբերվել է պահակի դին

15:36 • 17.12.18

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում այսօր առավոտյան հայտնաբերվել է պահակի դին:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ ոստիկանությունը դեպքի վերաբերյալ ահազանգ ստացել է. «Դեկտեմբերի 15-ին ժամը՝ 8:10-ին, ոստիկանություն է զանգահարել Ջոն Կիրակոսյանի անվան փոխտնօրենը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 8-ին, նշված դպրոցում հայտնաբերվել է պահակի դին»:

Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել դատաբժիշկ, արտաքին զննությամբ դիի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: