«Ուկրաինայի հետ չենք պատերազմի, ես ձեզ դա խոստանում եմ». Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում պատերազմել Ուկրաինայի հետ:
«Ուկրաինայի հետ չենք պատերազմի, ես ձեզ դա խոստանում եմ»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Նա նաև հավելել է, որ այժմ Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը կլինի «թուլության ու նյարդային պոռթկման» նշան:
«Եթե ցանկանում ենք Ուկրաինան պահպանել որպես չեզոք երկիր, պարտավոր ենք այնպես անել, որ Ուկրաինայում ապրող բոլորը մարդիկ իրենց հարմարավետ զգան»,- ասել է Լավրովը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Կերչի նեղուցի միջադեպին, տեղի ունեցածն անվանել էր «պատերազմ»:










