Համացանցում հայտնվել են Ուկրաինայում կործանված Սու-27-ի առաջին կադրերը (լուսանկարներ)
Համացանցում հայտնվել են նախօրեին Ուկրաինայում կործանված Սու-27 կործանիչի լուսանկարները: Միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում:
Նիդեռլանդական Scramble Magazine ավիացիոն պարբերականը Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակել է դեպքի վայրում արված մի քանի լուսանկար, որոնցում երևում է դաշտում ընկած ինքնաթիռը. օդաչուի խցիկը բաց է, իսկ կործանիչի հետևի հատվածում սև ծուխ է նկատվում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին դեռևս անհայտ պայմաններում կործանվել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող Սու-27 կործանիչը, օդաչուն մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:












