ԱՄՆ-ում թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է բնակելի տան մոտակայքում. 73-ամյա օդաչուն ողջ է մնացել

04:21 • 17.12.18

Ամերիկյան Լոդի քաղաքում թեթևշարժիչային ինքնաթիռը, որում միայն օդաչուն է եղել, ընկել է բնակելի տնից մոտ 45 մետր հեռավորության վրա, հայտնում է WTMJ-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավիավթարի հետևանքով 73-ամյա օդաչուն ողջ է մնացել, ավելին՝ ստացել է միայն թեթև վնասվածքներ:

Միջադեպի մասին աղբյուրն այլ տեղեկություն չի հաղորդել: