ԱՄՆ-ում թմրանյութի չարաշահումից մահացած են հայտնաբերել Vine-ի միլիոնատեր համահիմնադիր Քոլին Քրոլին
ԱՄՆ-ում ոստիկանությունը հայտնաբերել է Vine տեսահավելվածի համահիմնադիր, 35-ամյա Քոլին Քրոլի դին:
Ինչպես նշում է TMZ-ն, միլիոնատերը, հավանաբար, մահացել է թմրանյութի չարաշահումից:
Հայտնի է, որ հագուցյալի ընկերուհին ոստիկանություն էր դիմել կիրակի երեկոյան՝ հայտնելով, որ ընկերն անհետացել է:
Ավելի ուշ իրավապահները նրա դին հայտնաբերել են Մանհեթանի իր բնակարանում: Դիակի կողքին հայտնաբերվել են թմրանյութի հետքեր ու դրա օգտագործման համար անհրաժեշտ պարագաներ:
Նշվում է, որ Քրոլը 2007-2009թթ. եղել է Yahoo ընկերության տեխնիկական գծով ղեկավարը: 2013թ. նա դարձել է Vine ծառայության գլխավոր տնօրեն, իսկ 2015թ. նշանակվել է HQ Trivia ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում:










