Բրազիլիայում խոշոր հրդեհի հետևանքով անօթևան է մնացել 2.5 հազար մարդ

05:23 • 19.12.18

Բրազիլիայի հյուսիսում`Ամազոնաս նահանգի Մանաուս քաղաքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այրվել է ավելի քան 600 տուն: Անօթևան է մնացել մոտ 2.5 հազար մարդ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Globo» հեռուստաալիքին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն, բայց այն իր մասշտաբներով համարվում է այդ տարածաշրջանի պատմության մեջ երկրորդ ամենախոշոր հրդեհը:

Մանաուսը գտնվում է Ամազոն գետի ափին: Այնտեղ բնակվում է մոտ 1.8 միլիոն մարդ: Քաղաքը սիրված է զբոսաշրջիկների շրջանում, քանի որ հենց այստեղից է տրվում Ամազոն գետով շրջագայությունների մեկնարկը: