Արաբական կոալիցիան ավիահարված է հասցրել անօդաչուի ուղղությամբ Սանայի օդանավակայանում

23:30 • 19.12.18

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան չորեքշաբթի ավիահարված է հասցրել անօդաչու թռչող սարքի և անօդաչուների արձակման համար նախատեսված սարքավորման ուղղությամբ Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով կոալիցիայի հայտարարությունը, կոալիցիան հարված է հասցրել անօդաչուին, որը գործարկման էր նախապատրաստվում Սանայի օդանավակայանում:

«Այս հարվածը չի հակասում միջազգային մարդասիրական իրավունքին, քանի որ ներկայանում է որպես կանխարգելիչ միջոց», - ասվում է կոալիցիայի հաղորդագրության մեջ:

Կոալիցիան պնդում է, որ «Անսար Ալլահ» շիա շարժման խռովարարները (հուսիթներ) Սանայի օդանավակայանն օգտագործում են ռազմական նպատակներով, ինչը խախտում է միջազգային իրավունքը:

Միևնույն ժամանակ հուսիթների կառավարության ներկայացուցիչ Ջեյֆալ աշ-Շամին հայտնել է «Ալ-Մայադին» հեռուստաալիքին, որ անօդաչուին հարված հասցնելու մասին տեղեկությունը ճշմարիտ չէ: