Ավստրալիայի հայ համայնքը խաչքար է նվիրաբերել Սիդնեյի Սուրբ Մարիամ Աստվածածնի կաթոլիկ եկեղեցուն (լուսանկարներ)

11:21 • 19.12.18

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածնի կաթոլիկ տաճարի բակում տեղադրվել է հայկական խաչքար, տեղեկացնում է Armenian News from Australia-ի ֆեյսբուքյան էջը:

Հայտնի է, որ հայ համայնքը Սիդնեյի կաթոլիկ եկեղեցու թեմին խաչքար է նվիրել 2015 թվականին Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ անցկացնելու համար:

Նախաձեռնությունը հովանավորել են տեղի համայնքից Ստեփան և Հիլդա Քերքաշարյանները:

Նշվում է, որ խաչքարի բացման արարողությանը ներկա են գտնվել նաև Սիդնեյի արքեպիսկոպոս Էնթոնի Ֆիշերն ու Հարավային Ուելս նահանգի հայազգի նահանգապետ Գլեդիս Բերեջիկլյանը:



Image may contain: 11 people, people sitting and outdoor

Image may contain: 5 people, people sitting

Image may contain: 5 people, people on stage and outdoor