«Նոր սեպտեմբերի 11» կազմակերպելու փորձի համար ԱՄՆ-ում Կանադայի քաղաքացին դատապարտվել է 40 տարվա ազատազրկման
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 20-ամյա անդամ Աբդուլռահման ալ-Բահնասավին, որը Կանադայի քաղաքացի է, դատապարտվել է 40 տարվա ազատազրկման՝ Նյու Յորքում 2016 թվականին մի շարք ահաբեկչական գործողություններ կազմակերպելու փորձի համար: Այս մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Իշխանությունների տվյալներով՝ 2016 թվականի ամռանը ալ-Բահնասավին պատրաստվում էր պայաթյուններ կազմակերպել Նյու Յորքի մետրոյում և գլխավոր հրապարակում՝ Թայմս Սքվերում, ինչպես նաև գնդակահարել խաղաղ բնակիչներին համերգների ժամանակ:
Նշվում է, որ ալ-Բահնասավին, որը պայթուցիկ սարքերի պատրաստման համար անհրաժեշը բազմաթիվ նյութեր էր գնել, ցույց է տվել, թե որտեղ էր պատրասվում պայուցիկ սարքերը տեղադրել: Ահաբեկչությունները նա ծրագրում էր իր հանցակիցների հետ: Նրանցից մեկը Պակիստանում բնակվող ամերիկացի էր, որը պատրաստվում էր Նյու Յորք մեկնել ահաբեկչությունների իրագործման համար, իսկ երկրորդը Ֆիլիպինների քաղաքացի, որն էլ տրամադրում էր անհրաժեշտ գումարը: Նրանք ձերբակալվել են 2016 թվականին և արտահանձնվել ԱՄՆ-ին:
Հանցագործին հաջողվել է հայտնաբերել ու ձերբակալել ՀԴԲ-ի կողմից ներդրված գործակալի շնորհիվ: Դատախազի խոսքով՝ ալ-Բահնասավին մտադիր էր «նոր սեպտեմբերի 11» կազմակերպել:










