Բելգիայում խոշոր հրդեհ է բռնկվել քիմիական գործարանում

04:50 • 20.12.18

Բելգիայի արևմուտքում գտնվող Վարեգեմ քաղաքի քիմիական գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքի իշխանություններին:

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Matco ընկերությանը պատկանող գործարանում: Հակահրդեհային ծառայությունը կոչ է արել բնակիչներին չմոտենալ այրվող կառույցին, իսկ տների դներն ու պատուհանները փակ պահել:

Ինչպես հաղորդում է ֆլամանդական Nieuwsblad պարբերականը, գործարանի տարածքում պահվում են վտանգավոր նյութեր, ինչի պատճառով հրշեջների աշխատանքը դժվարանում է: Պարբերականի տվյալներով՝ առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել հրդեհի բռնկման պատճառ: Ընկերության աշխատակիցները նկատել են բռնկված ոչ մեծ հրդեհը, որը շատ արագ սկսել է տարածվել: