Ոստիկանները բեզոարյան այծի ապօրինի որսի դեպք են բացահայտել (լուսանկարներ)
Դեկտեմբերի 19-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում որսագողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։
Ժամը 21:20-ին, համագործակցելով Ճանապարհային ոստիկանության և Վայոց ձորի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արենի գյուղի հատվածից, ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկվեցին 30-ամյա Վահագն Ա․-ն և 32-ամյա Վարդան Խ․-ն։
Նրանց վարած «Համեր» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվեց կենդանու մորթած ու մաշկած մարմին, «Սայգա ՄԿ» և «ՏԻԿԿԱ Տ3» տեսակի ակոսափող, «ԲԵՆԵԼԼԻ» և «ՄՌ 155» տեսակի ողորկափող որսորդական հրացաններ:
Ըստ Վահագն Ա․-ի բանավոր հայտարարության՝ սպանված կենդանին բեզոարյան այծ է, որը նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, որսացել էր «ՄՌ-155» հրացանով։
Նշանակվել են փորձաքննություններ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:












