Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են BMW-ն, Lexus-ը և Audi-ն. կան տուժածներ. shamshyan.com

02:27 • 20.12.18

Դեկտեմբերի 17-ին Ժամը 18:10-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, Բալահովիտ գյուղի կենտրոնական ճանապարհին բախվել են Երևանի բնակիչներ 25-ամյա Ռոմիկ Հարությունյանի վարած BMW մակնիշի 66 RO 966 համարանիշի, 19-ամյա Դայաննա Հովհաննիսյանի վարած Lexus մակնիշի 87 ZZ 888 համարանիշի և 53-ամյա Կամո Բալյանի վարած Audi մակնիշի 90 OF 090 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով BMW-ի վարոդ Վ. Հարությունյանն ու նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ 41-ամյա Լուսինե Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: