Աբովյան-Ջրաբեր ավտոճանապահին ավտովթար է տեղի ունեցել. կա վիրավոր. shamshyan.com

05:48 • 20.12.18

Դեկտեմբերի 17-ին Ժամը 18:00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապահին բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Սեյրան Բաղդասարյանի վարած Mercedes G500 մակնիշի 96 GG 666 համարանիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 21-ամյա Կարեն Հայրապետյանի վարած Opel մակնիշի 81 FR 881 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Կ. Հայրապետյանի ուղևորը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Աննա Խուգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: