Հունաստանի ափերի մոտ 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

01:58 • 20.12.18

Հունաստանի ափերի մոտ 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC) հղումով:

Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 19:35-ին (երևանյան ժամանակով ժամը 23:35-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մեթոնի քաղաքից 28 կմ հարավ, օջախը գտնվել է 12 կմ խորության վրա:

Երկրաշարժի հետևանքով զոհերի, տուժածներ ու ավերածությունների մասին չի հաղորդվել: Ցունամիի վտանգ չի հայտարարվել: