Հրդեհ Աշտարակ քաղաքում. տուժածներ չկան
Դեկտեմբերի 19-ին, ժամը 17:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ռադիոֆիզիկայի ինստիտուտի տարածքում այրվում է ոչ բնակելի տնակի տանիք:
Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:54-ին, մարվել` 19:39-ին: Շինությունում այրվել են կենցաղային իրեր, դուռը՝ մասնակի և տանիքի կառուցատարրերը (մոտ 15 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:










