Բրազիլիայի գլխավոր դատախազը կոռուպցիայի մեղադրանք է առաջադրել երկրի նախագահին

16:07 • 20.12.18

Բրազիլիայի գլխավոր դատախազ Ռաքել Դոջը երկրի նախագահ Միշել Թեմերին կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանք է առաջադրել, գրում է Интерфакс-ը՝ բրազիլական G1-ին հղումով:


Ըստ լրատվամիջոցի՝ մեղադրանքն առաջադրվել է երկրի նավահանգիստների կառավարման հետ կապված կոռուպցիոն սխեմաների հետաքննության շրջանակում:


Գերատեսչությունը կարծում է, որ Թեմերը 2017թ.-ին կաշառքի դիմաց երկու նավահանգիստների կառավարման վերաբերյալ պայմանագրերը երկարաձգելու հրաման է տվել: Նախագահի վարչակազմից հայտնել են, որ երկրի ղեկավարը կարող է իր անմեղությունն ապացուցող փաստեր ներկայացնել:


Նախագահի պաշտոնում Թեմերի դեմ դատավարություն կարող է սկսվել միայն Բրազիլիայի խորհրդարանի կողմից հավանության դեպքում, սակայն լրատվամիջոցները ենթադրում են, որ դա արդեն կլինի մյուս տարվա հունվարին, երբ լրանա Թեմերի պաշտոնավարման ժամկետը: