«Մոտ ժամանակներս մենք քննարկում կունենանք պարոն Փաշինյանի հետ». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մյուս շաբաթ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
«Մոտ ժամանակներս մենք քննարկում կունենանք պարոն Փաշինյանի հետ, որը մյուս շաբաթ պատրաստվում է ժամանել (Ռուսաստան)», - ասել է Պուտինը՝ խոսելով Հայաստանի ու նրա նոր իշխանությունների հետ հարաբերությունների մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ առաջնորդը հավաստիացրել է, որ հայ-ռուսական հարաբերություններում որևէ «փլուզում» տեղի չի ունեցել, Հայաստանը եղել և շարունակում է մնալ Ռուսաստանի ամենամտերիմ դաշնակիցն ու գործընկերն Անդրկովկասում:










