Պուտինը չեղարկել է Ռուսաստանում քաղաքական ապաստանի տրամադրման մի շարք սահմանափակումներ

11:32 • 20.12.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով չեղարկվում են Ռուսաստանում քաղաքական ապաստանի տրամադրման մի շարք սահմանափակումներ: Այդ մասին ասվում է Կրեմլի կայքում:


Նշվում է, որ այս որոշումը կապված է միջազգային ասպարեզում իրավիճակի հետ:


«Վերջին շրջանում աշխարհում կատարվող իրադարձությունները, մարդու իրավունքների ոտնահարումը, լրագրողների ու հասարակական գործիչների նկատմամբ ճնշումները ստիպում են մարդկանց ապաստան փնտրել իրենց երկրի սահմաններից դուրս»,- ասվում է փաստաթղթի մեկնաբանությունում:


Նշվում է, որ չնայած մի շարք սահմանափակումների չեղարկմանը՝ քաղաքական ապաստանի տրամադրման մասին որոշումը կկայացվի անհատապես`«ՌԴ շահերը հաշվի առնելով»: