Կրեմլում պատմել են՝ ինչպես է նախագահ Պուտինը սովորաբար անցկացնում ամանորյա արձակուրդները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաճախ չի կարող իրեն մեկ լրիվ օրվա հանգիստ թույլ տալ, տոների ընթացքում նրա աշխատանքային ծրագիրը միշտ անկանխատեսելի է լինում: Այդ մասին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Россия-24» հեռուստաալիքի եթերում:
«Նախագահը լիարժեք հանգիստ որպես այդպիսին գրեթե չի ունենում, քանի որ թղթերը, այնուամենայնիվ, պետք է ստորագրվեն, երկիրը կանգ չի առնում… Ինչ-որ տեղ միջազգային իրավիճակը զարգանում է ոչ այնպես, ինչպես կցանկանայինք»,- Պեսկովի խոսքերը մեջբերում է life.ru-ն:
Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահը «չի կարող անգամ մի շաբաթով Ամանորի նիրվանայի մեջ ընկնել», սակայն Պուտինի տոնական հստակ ծրագրերի մասին ոչինչ չի հաղորդել:










