Կամչատկայի ափերին 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

23:14 • 20.12.18

Ռուսաստանի Դաշնության Կամչատկա թերակղզու ափերին 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայությունը:

Ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ուստ-Կամչատսկից 170 կմ հեռավորությամբ, որտեղ շուրջ 5000 մարդ է բնակվում: Ցնցումների օջախը գտնվել է 85 կմ խորությամբ:

Ավելի ուշ նույն տեղանքում կրկնակի ցնցում է գրանցվել 5.8 մագնիտուդ ուժգնությամբ, որի օջախը գտնվել է 79 կմ խորությամբ:

Ավերածությունների կամ տուժածների մասին ներկա պահին տեղեկություններ չեն հաղորդվում: Երկրաշարժից հետո հայտարարված ցունամիի վտանգն արդեն չեղարկվել է: