Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

09:09 • 21.12.18

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 02:24-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan» մակնիշի ավտոմեքենան: