Փրկարարները հեռացրել են կոտրված ծառը և սահմանազատել տարածքը
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 23։27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Բիլայն» ընկերության գրասենյակի մոտակայքում ծառը թեքվել է էլեկտրական մալուխի վրա․ առկա է ընկնելու վտանգը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մազմանյան փողոցի տներից մեկի դիմաց ծառը կոտրվել է և հենվել էլեկտրական մալուխների վրա:
Փրկարարները հեռացրել են ծառը և սահմանազատել տարածքը:










