Չեխիայում ածխահանքում մեթանի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի

12:28 • 21.12.18

Չեխիայի Քարվինա քաղաքից ոչ հեռու գտնվող ածխահանքում մեթանի պայթյունի հետևանքով զոհերի թիվը 13-ի է հասել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ տեղական լրատվամիջոցներին հղումով:


Ածխահանքը պատկանում է OKD ընկերությանը: Ընկերությունից հայտնել են, որ զոհերից 11-ը Լեհաստանի քաղաքացիներ են, մնացածը՝ Չեխիայի: Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին՝ 800 մետր խորության վրա:


Ավելի վաղ հաղորդվել էր 5 զոհի մասին: