Ֆինլանդիայի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. հյուրերը տարհանվել են
Ֆինլանդիայի Պուդասյարվի քաղաքի «Իսո-Սյուտե» հյուրանոցում բռնկված հրդեհը խանգարել է 40-ից ավելի հյուրերի քունը: Նրանց շտապ տարհանել են շենքից:
ՏԱՍՍ-ը՝ հղում անելով STT- ին, հաղորդել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցի տանիքում՝ կեսգիշերից հետո: Մինչև հրշեջների ժամանելը կրակը տարածվել նաև հյուրանոցի ներսում՝ վնասելով շենքի մի հատվածը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում աշխատում է փրկարարական չորս ջոկատ: Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:










