Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշման դեմ. Արևիկ Խաչատրյան

13:33 • 22.12.18

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

Այս մասին Tert.am-ի հարցին, թե Դատախազությունը ստացե՞լ է դատարանի որոշումը և արդյոք համակարծիք է դատարանի որոշման հետ, հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Գլխավոր դատախազությունը ստացել է դատարանի որոշումը, այն հիմնավոր չէ և Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու դատարանի որոշման դեմ»,-ասաց Արևիկ Խաչատրյանը։

Նշենք,որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը երեկ բավարարել էր Մանվել Գրիգորյանների պաշտպանների միջնորդությունը և նրա նկատմամբ կիրառվող կալանքը փոխարինել էր գրավով։ Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։