Արա Բաբլոյանն աշխատանքային այցով Ստեփանակերտում է. նախատեսված են հանդիպումներ Բակո Սահակյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ. Արսեն Բաբայան

12:49 • 02.01.19

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այցով գտնվում է Ստեփանակերտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:

«Նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և ԱՀ ԱԺ խմբակցությունների հետ»,-գրել է Արսեն Բաբայանը։