Երկրաշարժ է գրանցվել Իտալիայի կենտրոնական շրջանում

12:21 • 02.01.19

Իտալիայի կենտրոնական շրջանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխականության ազգային ինստիտուտին:

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել հունվարի մեկին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 17 կմ խորությամբ:

Հաղորդվում է, որ ցնցումներն զգացվել են Աբրուցո և Լացիո շրջանների մի շարք բնակավայրերում, ինչպես նաև Հռոմի որոշ թաղամասերում:

Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չեն գրանցվել: