Չինաստանում մահապատժի է ենթարկվել բազմաթիվ սպանությունների ու բռնաբարությունների համար մեղավոր ճանաչված հանցագործը
Չինաստանում այսօր մահապատժի է ենթարկվել սերիական մարդասպան ու մի շարք բռնաբարությունների համար մեղավոր ճանաչված Գաո Չենյունը, որին հաջողվել էր անպատիժ մնալ շուրջ 30 տարի, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Չինական Գանսու նահանգի Բային քաղաքի դատարանը դատապարտել էր հանցագործին մահվան, այսօր վճիռն ի կատար է ածվել:
Հայտնի է, որ ոստիկանությանը հաջողվել էր Չենյունին ձերբակալել 2016 թվականին՝ իր կատարած հանցանքներից 28 տարի անց:
1988-ից 2002 թվականներին Բայինում գրանցվել էր բռնաբարության ու սպանության 10 դեպք, ամենակրտսեր զոհն ընդամենը 8 տարեկան է եղել: Հանցագործությունների դաժանությունը մեծ խուճապի պատճառ էր դարձել քաղաքի բնակիչների շրջանում: Երկար ժամանակ իրավապահներին չէր հաջողվում գտնել հանցագործին: 2015-ի գարնանը վերսկսված հետաքննությունը նոր ընթացք ստացավ, ու հանցագործը վերջապես ճաղերի ետևում հայտնվեց 2016-ի օգոստոսի 26-ին:










