Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին Lexus-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին

12:29 • 03.01.19

Հունվարի 2-ին` ժամը 23:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Մեծ Պարնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքէջից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին Lexus մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևոր Լ. Մ.-ին (ծնված 1971 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, այնուհետև Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: